azatutyun.am «2018-ից շփվում եմ Ռուսաստանի նախագահի հետ և երբեք և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել», այսօր խորհրդարանում վստահեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է պահպանել ռազմաբազան, մենք պատրաստ ենք քննարկել», – հավելեց Հայաստանի ղեկավարը:
Բիշքեկում այս ամսվա սկզբին Հայաստանի վարչապետի հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Մոսկվան Հայաստանին չի պարտադրելու իր ռազմական ներկայությունը և պատրաստ է հեռանալ, եթե Երևանը ռազմաբազայի անհրաժեշտությունը չի տեսնում։
Փաշինյանն ավելի ուշ ասել էր, որ Պուտինի հետ ռազմաբազայի հարցը չի քննարկել։ Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել էր՝ եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, Երևանը չի առարկի, իսկ եթե Մոսկվան ցանկանա մնալ, հայկական կողմը պատրաստ է դա քննարկել։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար Գյումրիի ռազմաբազան «կենսական նշանակություն չունի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում