Arthurs-brothers

Տարազ կրողները կպարգեւատրվեն, եկեղեցուն կտրվի դիվանագիտական կարգավիճակ. ինչ է խոստանում «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը | aravot.am

Aravot.am-ի հետ զրույցում «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համար Արտակ Սարգսյանը, ներկայացնելով իրենց ծրագրի կարեւոր կետերը, հետեւյալը նշեց. «Առաջինը՝ մարդկանց հարկային բեռն ընդհանրապես հանելն է, մենք խոսք ենք տվել, որ Հայաստանը լինի առանց գույքահարկի եւ անվճար քաղաքային տրանսպորտով։

Երկրորդ կետը անվտանգային նոր համակարգի ստեղծումն է, մենք 44-օրյա պատերազմից առաջ էլ էինք առաջարկում վարձու բանակ ներդնել Հայաստանում, քանի որ օրը 100 զոհ էինք տալիս, ուզում էինք, որ հայ զինվորը չզոհվի, չգերեվարվի, սերունդ ունենա։

Երրորդը ինքնիշխան տարածքի վերականգնումն է եւ բռնազավթած հողերի ազատագրումը, մյուսը՝ վաուչերային սեփականության վերանայումը։ Այն խոշոր ձեռնարկությունների հարցը, որոնք ռազմավարական նշանակություն ունեն ու որոնք ժողովրդին խաբելով անվճար կամ կոպեկներով տրվել են կեղծ գիգանտներին, պետք է վերանայվի՝ ստեղծվող կառավարական հանձնաժողովի կողմից»։

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության վարչապետի թեկնածուն նշեց նաեւ, որ ազգային մշակույթը եւս տեղ է գտել իրենց ծրագրում. «Ոչ հարկադրաբար, բայց դրամական խրախուսանքով պետական հաստատություններում մտցնելու ենք ազգային տարազը։ Մեր հայերը լավ են զգում, երբ գալիս են Դուբայ կամ Քենիա, մտնում են պետական հիմնարկներ ու տեսնում են, թե այնտեղ ինչպես են կին թե տղամարդ տարազներով։ Հնագույն ազգ լինելով հանդերձ՝ մեր պետական հիմնարկներում տեսնում ես բազմազանություն՝ կոստյումների, վերնաշապիկների տարբերություն։ Հիմա մենք ազգային տարազը բերում ենք պետական համակարգ, եթե միայն կեպի ես կրելու, 15 տոկոս աշխատավարձի բարձրացում կլինի, եթե ամբողջական տարազ կրես, մինչեւ 50 տոկոս աշխատավարձդ կբարձրանա։ Չեմ կարծում, որ պետությունն ավելի թույլ է, քան ինչ-որ հնդիկ միլիարդատեր, որն իր տղայի հարսանիքին բոլոր քաղաքական գործիչներին եւ աստղերին ստիպեց հնդկական տարազներ կրել»։

Հետաքրքրվեցինք՝ կուսակցության ծրագրում եկեղեցուն վերաբերվող որեւէ կետ, դրվագ կա՞։ Արտակ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Մենք Հայ Առաքելական եկեղեցին համարում ենք հայկական մշակույթի եւ ժառանգության ամենակարեւոր մասնիկներից մեկը, Սահմանադրության մեջ այդ հարցն էլ ավելի ենք ուժեղացնելու, եկեղեցին արտասահմանում ունենալու է դիվանագիտական կարգավիճակ, որպեսզի հետեւի մեր դեսպանատներին եւ հյուպատոսարաններին, որոնք մեծ մասամբ ոչ մի գործ չեն անում։ Մենք եկեղեցու դերը Սփյուռքում մեծացնելու ենք։ Մենք առաջարկում ենք, որ եկեղեցին պաշտպանված լինի զինված խմբավորումներով, ինչպես Վատիկանի պարագայում է, կամ հունական Աթոս թերակղզում։ Վատիկանի եկեղեցին պաշտպանում են շվեյցարական ուժերը, ղպտիներինը՝ զինված եգիպտացիները»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն