657452678_35802177959429912_5235803385233872700_n

«Քոչարի Ազգային Վերածնունդ և Ազգի Զարթոնք» կուսակցություն

«Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցությունը ստեղծվել է 2025 թվականին՝ մասնակելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության ղեկավարն ու վարչապետի թեկնածուն է Արթուր Սարգսյանը, որը հայտնի Artur broters-ի եղբյարներից մեկն է։

Ինչպես գրում է Փաստերի ստուգման հարթակը՝ Արթուր եղբայրների՝ Արթուր Մարգարյանի ու Արթուր Սարգսյանի կյանքը 2000-ականների սկզբին կապված է եղել աֆրիկյան, մասնավորապես, քենիական իրականության հետ։ Եղբայրների մասին հիշատակումներն աֆրիկյան ու միջազգային մամուլում սկսվում են 2005 թվականից, որոնց համաձայն, նրանք աֆրիկյան այդ հատվածում փորձել են հեղաշրջում կազմակերպել, զբաղվել են թմրանյութերի վաճառքով, կատարել անօրինություններ, աչքի ընկել կառավարական օղակների հետ մութ կապերով։

2023 թվականին Արթուր եղբայրները աջակցում էին «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանին, ավելի ուշ նրանք աջակցում էին «Տավուշը հանուն հայրենիքի շարժմանը»։

2024 թվականին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (hրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խմբի կազմում ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ձերբակալվել են Արթուր եղբայրները։

Նախաքննության ընթացքում Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 469-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասով, 457-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) 1-ին մասով և 296-րդ հոդվածի (փողերի լվացումը) 3-րդ մասի 3-րդ կետով: