98684273_0016001067_1440x900_80_0_1_df5358fd9c8a043eaea2656a9de96eaa-jpg

ԿԳՄՍ նախարարը հաղորդում կներկայացնի դպրոցում և բուհում քաղաքական քարոզչության մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վաղը հաղորդում է կներկայացնի դատախազություն ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Նրա խոսքով՝ 3 ահազանգեր են ստացվել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին։

«Նմանատիպ խնդիրներ նկատելու դեպքում խնդրում եմ գրել ինձ կամ նախարարության էլեկտրոնային փոստին։ Կրթական հաստատությունները կրթության համար են։ Ով չի հասկացել՝ կհասկացնենք»,- գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարն Ազգային ժողովում հայտարարել էր, որ եթե ՀՀ կրթական հաստատություններում բացահայտվեն նախընտրական քարոզչության դեպքեր, օրենքի ամբողջ խստությամբ պատիժ կլինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն