pvyoi4ohega6xn0jnf3uoxa7vxfs6xeujt4djiqv

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում

«Նոր ուժ» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում են։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

Նա թիմակիցների հետ շրջել է վարչական շրջանում, շփվել, լուսանկարվել  քաղաքացիների հետ, քարոզչական թռուցիկներ բաժանել և հորդորել անպայման գնալ՝ քվեարկելով իր ուժի օգտին, որի քվեաթերթիկը 5-րդն է։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի կունենան խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն և 17 դաշինք։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն