1bd47caf-caab-4a04-b0cd-abb6f775b5c5_w1023_r1

Պուտինի հետ համաձայնություն չկա, որ Ռուսաստանը կստանա ամբողջ Դոնբասը. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Չինաստան մեկնելուց առաջ լրագրողների հարցերին պատասխանելով, հայտարարել է, որ որևէ համաձայնություն չունի Պուտինի հետ՝ Ռուսաստանի կողմից «ամբողջ Դոնբասը» ստանալու վերաբերյալ։

Լրագրողի հարցին, թե արդյոք իր և Պուտինի միջև կա՞ նման «ըմբռնում», Թրամփը պատասխանել է «ոչ»՝ առանց այլ մանրամասների:

Թրամփը չի բացառել, որ այս տարի կարող է այցելել Ռուսաստան։ Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը գնալով ավելի է մոտենում։

Մոսկվան Ուկրաինայում հրադադարի պայման է համարել ուկրաինական զորքերի դուրսբերումը Դոնեցկի մարզից։ Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ սա այն հիմնական որոշումն է, որը Մոսկվան ակնկալում է Կիևից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն