IMG_3416

Պայմանավորված Փաշինյանի այցով՝ Թալինի համայնքապետարանը չի կարողանա նախատեսված վայրում ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ Թալինում կուսակցության նախատեսած հանդիպումը չի կայանա՝ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այցով։

Կուսակցության հայտարարության մեջ ասված է.

«Այսօր նախատեսված էր «Հայաստան» դաշինքի անդամների հանդիպումը Թալինի բնակիչների հետ։ Սակայն Թալինի համայնքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա այցով՝ համայնքապետարանը չի կարողանա նախապես պայմանավորված ժամին ապահովել մեր հանդիպումը քաղաքացիների հետ նախատեսված վայրում:

Մենք արձանագրում ենք, որ սա վարչական ռեսուրսի չարաշահման հերթական ակնհայտ դրսևորումն է։

Քանի որ մեր նպատակը հարյուրավոր քաղաքացիների համար պատշաճ և արժանապատիվ հանդիպում կազմակերպելն է, իսկ նշված վայրն ամենահարմարն է նման հանդիպում կազմակերպելու համար, տեղեկացնում ենք, որ չենք ընդունում մեզ առաջարկվող արհեստական սահմանափակումները։

Թալինի մեր հայրենակիցների հետ կհանդիպենք առաջիկա օրերին։

Հանդիպման հստակ օրվա և վայրի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն