shantnews.am Սերբիայի և ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժերը կանցկացնեն իրենց առաջին զորավարժությունները, որոնք կազմակերպվել են ՆԱՏՕ-ի Նեապոլի միացյալ ուժերի հրամանատարության հետ, հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարարությունը։
«Սերբիայի բանակի հրամանատարության և Նեապոլի համատեղ ռազմաօդային ուժերի կողմից կազմակերպված Սերբիա-ՆԱՏՕ առաջին համատեղ զորավարժությունները տեղի կունենան այս և հաջորդ շաբաթ: «ՆԱՏՕ-Սերբիա» անվամբ զորավարժությանը մասնակցում է սերբական, իտալական, ռումինական և թուրքական բանակների մոտ 600 զինծառայող, ինչպես նաև շտաբի սպաներ և դիտորդներ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սերբիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից և Չեռնոգորիայից», – ասվում է հայտարարության մեջ:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մարտին հայտարարել էր, որ մայիսին Սերբիան զորավարժություններ կանցկացնի ՆԱՏՕ-ի ուժերի հետ, սակայն ընդգծել էր երկրի ռազմական չեզոքության պահպանումը։