factor.am ՌԴ Պետդուման երկրորդ և երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ՝ «Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար արտերկրում զինված ուժերն օգտագործելու հնարավորության մասին»՝ նրանց ձերբակալման կամ քրեական հետապնդման դեպքերում, այդ թվում՝ միջազգային դատական մարմինների որոշմամբ, որոնց Ռուսաստանը մաս չի կազմում, գրում է Current time-ը։
Փաստաթուղթը սահմանում է, որ բանակը կարող է օգտագործվել Ռուսաստանի սահմաններից դուրս՝ նախագահի որոշմամբ։ Չի նշվում, թե ինչպես է արտահայտվելու արտասահմանում ձերբակալվածներին պաշտպանելու համար զինված ուժերն օգտագործումը։
Մեկնաբանելով փաստաթուղթը՝ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը նշել է, որ «արևմտյան արդարադատությունը փաստացի դարձել է անցանկալի համարվողների նկատմամբ ճնշման գործիք», և «այս պայմաններում անհրաժեշտ է անել հնարավոր ամեն ինչ՝ մեր քաղաքացիներին պաշտպանելու համար»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում