18117475_001000750_1440x900_80_0_1_669351b414f9396859d348eb84cf96f5-jpg

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ մայրաքաղաքում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ մայիսի 5-8-ը և 11-ին,
-Նոր Նորքում՝ մայիսի 5-8-ը,
-Արաբկիրում` չի գերազանցել,
-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
-Արաբկիրում՝ մայիսի 5-7-ը,
-Նոր Նորքում` մայիսի 6-ին,
-Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն