img_3761

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։

Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։

Համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ Հայաստանի ու Թուրքիայի շարունակական ջանքերը՝ ի շահ տարածաշրջանի ժողովուրդների բարօրության, արժանի են գովեստի»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 13-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով Հայաստանի հետ ուղիղ առևտուր մեկնարկելու համար նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն