photo_2026-05-14_12-52-39

«Բոլորին դեմ եմ»-ի «նախընտրական ջուր ծեծոցու» ակցիայի օրը Կարապի լիճը դատարկվել է

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր՝ ժամը 14:30, հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ «նախընտրական ջուր ծեծոցու»։

«Նախատեսվում է թաց և անկեղծ ձևաչափով շփում քաղաքացիների հետ և նախադեպը չունեցող ջուրծեծոցի մեր ներկայացուցիչների կողմից»,- հայտնել էին կուսակցությունից։

Կուսակցությունը այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաղ առավոտյան Կարապի լիճը դատարկվել է․

«Սա հերթական վկայությունն է, որ իշխանությունները ջուր ծեծելու հարցում մրցակիցներ չեն հանդուրժում։ Տեղեկացնում ենք, որ հայ քաղաքական միտքը ցանկացած անհնար իրավիճակում անգամ կգտնի ջուր ծեծելու հնարավորություն։ Այնպես, որ բոլորիդ սպասում ենք այսօր, նույն տեղում, նույն ժամին»,- գրված է կուսակցության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն