700245329_1646741749911331_4081599766216952159_n

«Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան

«Բոլորին դեմ եմ»-ը սկսել իր «ջուր ծեծոցու» ակցիան։ Կարապի լիճ է բերվել ջրով լի նավակ, ակցիայի մասնակիցները մոտենում են նավակին, մուճով հարվածում ջրին։

Կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը հայտարարեց․

«Մյուս 18 ուժերը իրենց բոլոր ներկայացուցիչներով այնքան են ջուր ծեծել, որ լիճը դատարկվել է։ Ավելին մենք լուրջ վախեր ունենք, որ նրանց հաջորդ 30 օրը այնքան ջուր են ծեծելու երկրի տարբեր լողավազաններում, շատրվաններում, լճերում, ջրամբարներում, որ երաշտ լինի։ Սևանի ավազանի բնակիչբերի ուշադրությունն եմ հրավիրում, չթողնեք ծեծել Սևանը, այն առանց այդ էլ ցածր է»։

«Իսկ եթե լուրջ, 18 ուժերի արածը ոչնչով սրանից չի տարբերվում․ մեկը ձեզ խաղաղություն է խոստանում, մյուսը՝ ուրիշ բան։ Կան այնքան ոգևորված ուժեր, որոնք Նախիջևան են խոսք տալիս։ 18 ուժ ձեզ խոսք է տալիս ջուր ծեծելով, ու դուք, կատարելով էմոցիոնալ ընտրություն, ընտրում եք նրանցից մեկին, ու մենք մնում ենք այս վիճակում։ «Բոլորին դեմ եմ»-ը միակ ազնիվ ուժն է, որ իրերը իրենց անունով է կոչում»։

Հիշեցնենք՝ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը երեկ հայտարարել էր, որ այսօր հրավիրում է Կարապի լիճ «նախընտրական ջուր ծեծոցու»․ այսօր վաղ առավոտյան, սակայն, Կարապի լիճը դատարկվել էր։

Լուսանկարը՝ ֆեյսբուքյան Վլադիմիր Հովհաննիսյան օգտատիրոջ էջից

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն