Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 17-19-ին ժամանակ առ ժամանակ Հայաստանի առանձին շրջաններում, մայիսի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Նման կանխատեսում է անում Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնը։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա
Երեւանում մայիսի 14-ին երեկոյան, 15-19-ին ժամանակ առ աժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ