ztxxjjx0mfq4igscngccawzzerxxjan43yy6ujik

«Միասնության թևեր»-ը Հայաստանի ապագան տեսնում է արդյունաբերական մեջ | armenpress.am

armenpress.am «Միասնության թևեր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրով առաջարկում է Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր՝ յուրաքանչյուր տարածաշրջանում համապատասխան գոտիներով։

Այս մասին ասել է կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյանը՝ նախընտրական քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզի Անի համայնքի բնակիչներին ներկայացնելով իրենց ծրագրերը։

«Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում, և դա պատահական ընտրություն չէ»,-ասել է նա՝ պարզաբանելով, որ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության ու բարձր տեխնոլոգիաների ոլորտները պահանջում են հզոր սառեցման համակարգեր, իսկ Աշոցքն ունի այդ բնական առավելությունը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարածաշրջանում տեղակայելով արդյունաբերական գոտիներ և պահանջելով, որ գնումների առնվազն 40 տոկոսը կատարվի տեղի փոքր ու միջին ձեռնարկատերերից, տարածքային համաչափ զարգացման մոտիվացիայի հիմք կդրվի։

Անանյանն իր խոսքում անհրաժեշտություն է համարել Երևանից դեպի մարզեր և սահմանամերձ համայնքներ ապակենտրոնացումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն