689850440_17879691783589042_4963391515091151648_n-e1778753179663

Կարապի լիճը դատարկվել է, քանի որ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է | factor.am

factor.am «Բոլորին դեմ եմ» կուսակցության ակցիային ընդառաջ առավոտյան դատարկվել է Կարապի լիճը։ Կուսակցությունը երեկ հայտնել էր, որ նախատեսում է այսօր «ջուր ծեծելու» ակցիա իրականացնել Կարապի լճում։

«Տեղեկացնում ենք, որ հայ քաղաքական միտքը ցանկացած անհնար իրավիճակում անգամ կգտնի ջուր ծեծելու հնարավորություն։ Այնպես, որ բոլորիդ սպասում ենք այսօր, նույն տեղում, նույն ժամին»,- հայտնել է «Բոլորին դեմ եմ»-ը։

Երևանի քաղաքապետարանի Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ շաբաթական մեկ օր մայրաքաղաքի արհեստական լճերն ու շատրվանները մաքրվում են և յուրաքանչյուրն ունի իր սանիտարական մաքրման օրը։

«Այսօր Կարապի լճի սանիտարական օրն է, դատարկվել է և մաքրվել այս պահի դրությամբ և հիմա ջուրը հետ է լցվում»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն