0dba97f4-6d35-49d8-2065-08de3bed1b27_w1023_r1

Խուզարկվել է Փաշինյանին կոշտ քննադատած գործարարի տունը | azatutyun.am

azatutyun.am Քննչական կոմիտեն խուզարկում է երկու օր առաջ ձերբակալված Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանի տունը, հայտարարել է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Ենթադրվում է՝ դրանից հետո արդեն Քննչական կմիտեն կընտրի խափանման միջոց: Դեռ պարզ չէ, սակայն, արդյո՞ք Փաշինյանին կոշտ քննադատած գործարարին մեղադրանք առաջադրվել է, թե՝ ոչ:

Փաստաբանը նաև փոխանցեց, որ Ավետիսյանն իրեն վերագրվող կասկածները չի ընդունում: Նրան ձերբակալելուց հետո վարույթ է նախաձեռնվել տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով, որը նախատեսում է 1-4 տարվա ազատազրկում:

Մինչ վարչապետը քարոզարշավի ընթացքում երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին: Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն, ձերբակալել գործարար տղամարդուն:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն