437c93b8-5fa5-491d-4f17-08de3c92853e_w1023_r1

Կիևում սգո օր է հայտարարվել. Բնակելի շենքի վրա ռուսական հարվածից 24 զոհ կա, 3-ը՝ երեխա | azatutyun.am

azatutyun.am Մայրաքաղաք Կիևի Դարնիցկի շրջանում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի: Զոհերից 3-ը երեխաներ էին, հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Մայիսի 14-ի գիշերը ռուսական զորքերի հարձակման հիմնական թիրախը Կիևն է եղել: Դարնիցկի շրջանում հարձակումից հետո փլուզվել է ինը հարկանի բնակելի շենքի մուտքը։ Վիրավորվել է քառասունութ մարդ։ Կիևում այսօր սգո օր է հայտարարվել։

«Ռուսաստանի նկատմամբ պետք է ճնշում գործադրել։ Հենց Ուկրաինան է պաշտպանում Եվրոպան և աշխարհը, որպեսզի նման հարձակումները, որտեղ զոհվում են երեխաներ, չտարածվեն։ Հետևաբար, կյանքը պաշտպանողներին աջակցությունը պետք է շարունակվի։ Հակաբալիստիկ հրթիռները միշտ անհրաժեշտ են», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն