cx3kn9birdi6jdpdstrdysdnd4o4o81jzpxaj2sz

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը Երևանում նախընտրական հանդիպում կանցկացնի

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում քաղաքացիներին ու համակիրներին հրավիրել է Երևանում նախատեսվող հանդիպմանը։

Կուսակցությունը «Ֆեյսբուք»-ի էջում հայտարարել է  մայիսի 17-ին, ժամը 16։00-ին, Երևանի Հարավարևմտյան թաղամասի Օգանովի 14 շենքի բակում նախընտրական քարոզարշավային հանդիպում անցկացնելու մասին։

«Հարգելի՛ քաղաքացիներ, համակիրներ և սատարողներ, հրավիրում ենք միանալ մեզ, լսել մեր ծրագրերը, ներկայացնել ձեր հարցերը և ստանալ դրանց ուղիղ ու հստակ պատասխանները։ Միասին կխոսենք Հայաստանի ապագայի, ազգային վերածննդի և ժողովրդի իրական շահերի պաշտպանության մասին»,-ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն