arm.sputniknews.ru Ռոսսելխոզնադզորը Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հետ բանակցությունների արդյունքում ստուգումներ կիրականացնի մի շարք հայկական ձեռնարկություններում: Այս մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հայկական կողմի խնդրանքով Ռոսսելխոզնադզորը ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով:
Գերատեսչությունում հայտարարել են, որ ներմուծված ծիածանափայլ իշխանի նյութերի նախնական ստուգումն ու վերլուծությունը Ռոսսելխոզնադզորում կասկածներ են առաջացրել հումքի ծագման վերաբերյալ, որից ստացվել է արտադրանքը:
«Անասնաբուժական փաստաթղթերում նշված ծիածանափայլ իշխանը մորֆոլոգիական հատկանիշներով չի համապատասխանել ներմուծված ձկներին։ Այն ուներ այս տեսակի համար ոչ տիպիկ գույն և աննորմալ մեծ քաշ՝ ավելի քան 5,5 կգ: Սա վկայում է ձկան՝ այլ տեսակի սաղմոնազգիների ընտանիքին կամ այլ տեսակի իշխանի պատկանելության մասին, ինչը ապրանքի կեղծման նշան է», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ռոսսելխոզնադզորում հավելել են, որ սաղմոնի բուծումն ու իրացումն ավելի բնորոշ են եվրոպական երկրներին, և նման արտադրանքը կարող է ընկնել հատուկ տնտեսական միջոցառումների (պատժամիջոցների) գործողությունների տակ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում