««Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում հատուկ ուշադրություն է դարձված աշխատավորների շահերի պաշտպանությանը, հատկապես այն մեծ բանակին, որի իրավունքները մինչև հիմա հարգված չեն»։ Այս մասին դաշինքի էջում հրապարակված տեսանյութում ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր, դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանը։
«Այդ մարդկանց թվում են մեր հազարավոր հայրենակիցները, որոնք իրենց օրվա ապրուստը վաստակում են տաքսի քշելով՝ պետության հանդեպ բոլոր պարտավորությունները կատարելով, վճարումները անելով, սակայն մինչև հիմա այդ տաժանակիր աշխատանքը, որը տևուիմ է օրական 16 ժամ անգամ, մինչև հիմա չի համարվում ստաժ։
«Հայաստան» դաշինքն ասում է՝ տաքսու վարորդների աշխատանքը պետք է պաշտոնապես համարվի ստաժ, որ հետո լինի պաշտոնական կենսաթոշակ։ իսկ ամսական շրջանառությունը պետք է համարվի եկամուտ, որ տաքսու վարորդ մեր հայրենակիցները հետագայում կարողանան օգտվել ֆինանսական ծառայություններից»,- նշել է Մանուկյանը։