Հայկ Մարությանին քաղաքապետարանի վարչական շենք մուտք գործելն ու ելույթ ունենալն արգելելը ճանաչվել է ոչ իրավաչափ. «Հետք»

«Նոր ուժ» կուսակցության նախընտրական ծրագրով առաջարկվում է արգելել առցանց խաղատները

«Նոր ուժ» կուսակցությունը շարունակում է ներկայացնել իր նախընտրական ծրագիրը առցանց ձևաչափով։ Մայիսի 16-ին ֆեյսբուքում տարածված տեսանյութով կուսակցության ղեկավար Հայկ Մարությանն անդրադարձել է օնլայն խաղատների խնդրին։ Կուսակցության նախընտրական ծրագրի երկրորդ դրույթը հենց այս խաղատների արգելումն է։

«Որպեսզի պատկերացնենք, թե ինչ խայտառակ վիճակում է գտնվում մեր հասարակությունը այս առումով, երկու թիվ բերեմ. ուրեմն միայն 2025 թվականին կատարվել է 7.5 տրիլիոն դրամի խաղադրույք: Սա 20 միլիարդ դոլարի մասին է խոսքը: Համեմատության համար ասեմ, որ 26 թվականի մեր պետական բյուջեի ծախսերը 3.6 տրիլիոն դրամ է՝ երկու անգամ քիչ:

Դուք լավ գիտեք այս խնդրի մասին. վստահ եմ՝ հարյուրավոր մարդիկ կան ձեր շուրջը, որոնք հայտնվել են այս կախվածության մեջ: Սա թմրամոլության պես մի բան է, որ մտնում ես, այլևս չես կարողանում դուրս գալ: Մարդիկ պարտվում են ամեն ինչ՝ սկզբից գումարները, հետո վարկ են վերցնում, հետո տուն են վաճառում, հետո ընտանիքներ են քանդվում, խեղվում են կյանքեր: Օր առաջ այս ամեն ինչին պետք է վերջ տալ:

Մարդիկ կլինեն, ովքեր կասեն՝ մի րոպե, այս օնլայն կազինոները որ փակում եք, բա այդքան հարկային մուտքերից պետությունը զրկվի՞: Վստահեցնում եմ ձեզ՝ այն միլիարդավոր դրամները, որ մարդիկ խաղադրույք են կատարում, հիմա կսկսեն ծախսել ընտանիքների վրա, ավելի օգտակար բաների վրա, գումարը կմտնի տնտեսություն և հարկերի տեսքով կվերադառնա պետություն:

Կհարցնեք՝ լավ, բա ի՞նչ է պետք դրա համար անել: Պարզ է՝ հունիսի 7-ին գնում ենք ընտրությունների և հաջորդ օրվանից սկսում ենք կառուցել կարգին երկիր»,- ասել է Մարությանը տեսանյութում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն