ՀԱԿ-ը դատապարտում է «Հայ Առաքելական Եկեղեցու վեհարանի դեմ իրականացված աննախադեպ գրոհը»

Ինքնիշխան խաղաղության հաստատում. TRIPP+BRICS հայեցակարգ․ հատված ՀԱԿ նախընտրական ծրագրից

Հայ ազգային կոնգրեսը Ֆեյսբուքում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրի հատվածներից մեկը, որը խորագրված
«Ինքնիշխան խաղաղության հաստատում. TRIPP+BRICS հայեցակարգ»։ Դրանում, մասնավորապես, նշված է․
«Մենք կհարգենք Հայաստանի ստանձնած միջազգային պայմանագրային պարտավորությունները, կշարունակենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման եւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Այդ գործընթացն արդյունավետ դարձնելու եւ դրա փոխադարձությունն ապահովելու, ինչպես նաեւ Հայաստանի ներքին կառավարման գործերին միջամտելու բոլոր փորձերը բացառելու համար, սակայն, անհրաժեշտ են Հայաստանի ինքնիշխանությունն ու դիմադրողականությունը ամրապնդող քայլեր։
Խաղաղությունը կայուն, երաշխավորված, երկարաժամկետ դարձնելու եւ Հայաստանի ինքնիշխանությունն ապահովելու համար պետք է ստեղծվի հաղորդակցման ուղիների այնպիսի ենթակառուցվածք, որը կբացառի Հայաստանի միակողմանի կախվածությունը Ադրբեջանից եւ Թուրքիայից Հայաստանի ինքնիշխան տարածքում կապահովի աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող գերտերությունների եւ տարածաշրջանային տերությունների շահերի հավասարակշռումն ու ներդաշնակեցումը։
Այս նպատակների իրագործման համար Հայաստանի տարածքում կկառուցվի ռազմավարական նշանակություն ունեցող տրանսպորտային հաղորդակցության հանգույց, որը կապահովի երկրի կապը ինչպես Արեւմուտք-Արեւելք, այնպես էլ Հյուսիս-Հարավ առանցքներով։ Այդ հանգույցի կարեւորագույն մասն է Հայաստանն Իրանին կապող երկաթուղին։ Հայաստանի եւ նախագծի շուրջ ստեղծվող միջազգային մեծ կոալիցիայի ֆինանսավորմամբ եւ փայատիրությամբ «TRIPP+BRICS» նախաձեռնության շրջանակում Հայաստանը կհաղթահարի ծովից կտրված երկրի կարգավիճակը՝ դառնալով ռազմավարական միջազգային տրանզիտային կենտրոն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն