700154745_1305804615075083_5786079048061467828_n

Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում

Սյունիք կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել են «Ագարակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի Շվանիձորի մասնաճյուղ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից
Մանկապարտեզը հիմնանորոգվել է ՀՀ կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ սուբվենցիոն ծրագրով. ընդհանուր արժեքը 34 մլն 490 հազ դրամ է, որի մեջ պետության համաներդրման չափը՝ 22 մլն 418 հազ դրամ։

Մանկապարտեզը նախատեսված է 25 երեխայի համար, իսկ այս պահին ունի 10 սան։ Նախադպրոցական ուսումնական հաստատության գործարկմամբ գյուղում 4 աշխատատեղ է բացվել։

Ժաննա Անդրեասյանը շրջել է հիմնանորոգված մանկապարտեզում, ծանոթացել է պայմաններին, գույքային հագեցվածությանը, հետաքրքրվել առկա խնդիրներով։

Նշենք, որ Շվանիձորում մանկապարտեզ գործել էր մինչև 2000 թվականը։
Նախարարը այցելել է նաև Շվանիձորի միջնակարգ դպրոց, որը վերանորոգվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Նախարարին տեղեկացվել է, որ դպրոցն այժմ կահավորման փուլում է։ Դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար․ սովորողների թիվն այժմ 31-ն է։

Այցի շրջանակում պաշտոնյաներն այցելել են նաև Շվանիձորի մշակույթի կենտրոն, որը չի շահագործվում։ Նրանք շրջել են, ծանոթացել շենքային պայմաններին ու խնդիրներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն