Amnesty International. Իրանը 2025-ին մահապատժի է ենթարկել «սահմռկեցուցիչ» թվով մարդկանց | azatutyun.am

Amnesty International. Իրանը 2025-ին մահապատժի է ենթարկել «սահմռկեցուցիչ» թվով մարդկանց | azatutyun.am

azatutyun.am  «Amnesty International»-ն այսօր հաղորդել է, որ Իրանում 2025 թվականին մահապատժի է ենթարկվել «սահմռկեցուցիչ» թվով՝ 2159 մարդ:

Լոնդոնում տեղակայված Amnesty International-ը հայտնել է, որ անցյալ տարի աշխարհում առնվազն 2707 մարդ է մահապատժի ենթարկվել, թեև այդ թվի մեջ ներառված չեն Չինաստանում իրականացված մահապատիժները։

Amnesty International-ը նշել է, որ Չինաստանում, որն աշխարհում համարվում է մահապատիժն ամենաշատ կիրառող երկիրը, իրականացվել են «հազարավոր մահապատիժներ»։ Սակայն հստակ տվյալներ չկան, քանի որ այդ տեղեկատվությունը «պետական գաղտնիք է» համարվում:

Իրանում արձանագրված մահապատիժների «ցնցող աճը» տեղի է ունեցել այն ժամանակ, երբ իշխանությունները «ուժեղացրել են մահապատժի կիրառումը որպես քաղաքական ճնշման և վերահսկման գործիք», հատկապես 2025 թվականի հունիսին Իսրայելի հետ պատերազմից հետո:

Amnesty International-ը և այլ իրավապաշտպան խմբեր նշել են, որ Թեհրանը խստացնում է մահապատժի կիրառումը՝ 2025 թվականի հունվարին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերից, ինչպես նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ պատերազմի բռնկումից հետո:

Amnesty-ն հայտարարել է, որ 2025 թվականին Իրանում մահապատժի 2159 դեպք է գրանցվել, ինչը երկրում 1981 թվականից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Թեհրանը հայտնել է, որ 2026 թվականին մինչ օրս 30 մարդ է մահապատժի ենթարկվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն