6a0ab8c1733e06a0ab8c1733e117790875536a0ab8c1733de6a0ab8c1733df

Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից | factor.am

factor.am Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը։ BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանի մամուլի ծառայությանը։

Գրավի չափը 140 միլիոն գրիվնա էր (3,2 միլիոն դոլար)։

Մայիսի 14-ին դատարանը Երմակին երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել՝ կապված Կիևի մոտ շքեղ բնակարանների կառուցման գործընթացում փողերի լվացման գործի հետ։

Դատարանի որոշման համաձայն՝ գրավը վճարելուց հետո Երմակը չի կարողանա լքել Կիևը, պարտավոր կլինի հանձնել անձնագրերը և կխուսափի գործով մյուս մեղադրյալների հետ շփվելուց։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն