os0bay63rwfixbtpb17l0cpx0foqcap0e65xzfco

«Հայաստան» դաշինքը հաջողության դեպքում խոստանում է չեղարկել գույքահարկի բարձրացումը | armenpress.am

armenpress.am «Հայաստան» դաշինքը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է չեղարկել 2021-2026 թվականներին անշարժ գույքի գույքահարկի փուլային բարձրացումը։

Այդ մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Խամոյանը պնդել է, որ գույքահարկը թանկացել է 26 անգամ։ «Մենք չեղարկելու ենք այս անտրամաբանական թանկացումը»,- հայտարարել է նա։

2021թ․ հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է անշարժ գույքի գնահատման և հարկման նոր համակարգ, որով գույքահարկը հաշվարկվում է անշարժ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայական մոտարկված արժեքի հիման վրա։ 2021-ից աստիճանաբար բարձրանալով այս տարի գույքահարկն հասել է առավելագույն չափին։

Կադաստրային համակարգը գույքը բաժանում է 20 գնագոյացման գոտիների, որոնց արժեքները որոշվում են ռադիալ մեթոդով։ Սա գնահատման մոտեցում է, երբ գույքի արժեքը որոշվում է կենտրոնից հեռավորությամբ․ որքան մոտ է կենտրոնին, այնքան բարձր է գնահատվում։ Երևանում գործում է 12 գոտի․ կենտրոնական հատվածները համարվում են ամենաթանկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն