s0wq8w21bup4dposlgrpiy84jkvrkhzlapfkb98x

Իրանի ԱԳ նախարարը Ֆրանսիայի և Կատարի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների և դիվանագիտական ​​գործընթացների շուրջ։

Արաղչին մեկ այլ հեռախոսազրույց է ունեցել նաև Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ առ-Ռահման աթ-Թանիի հետ։

Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն