fbnoal8giz1cfuvj1xatjiktjxctwh0tigfjuare

«Միասնության թևեր»-ը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագիր | armenpress.am

armenpress.am «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը ներկայացրել է թոշակի անցած մասնագետների ներուժն արդյունավետ օգտագործելու ծրագրային դրույթը՝ կարևորելով նրանց շարունակական ներգրավվածությունը պետության զարգացման գործում։

«Մենք պետք է պետական ծրագրերով նրանց ներգրավենք մեր պետության զարգացման գործին։ Օրինակ՝ մի դեպքում կարող ենք կրթական հաստատություններում մեր երեխաների, ուսանողների կրթության հարցում ներգրավել, ասենք, վաստակաշատ մանկավարժի։ Անցել է թոշակի, բայց ինչքա՞ն կարող է գիտելիք ու փորձ փոխանցել։ Սա նաև հնարավորություն կտա, որ սերունդների միջև կապը ապահովվի»,- իր հրապարակած տեսանյութում նշել է Արման Թաթոյանը։

Նրա առաջարկած ծրագրի համաձայն՝ թոշակի անցած փորձառու մասնագետները կկարողանան պետական հատուկ ծրագրերի միջոցով ներգրավվել կրթական, հանրային և մասնագիտական ոլորտներում՝ փոխանցելով իրենց փորձը երիտասարդ սերնդին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն