Ալեն-Սիմոնյան աժ

«Դեռ քիչ է ասել, միանում եմ Նիկոլ Փաշինյանի ասածներին»․ Ալեն Սիմոնյան | aravot.am

aravot.am «Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ, որ դրանք բետոնից են, երկաթից են։ Զարմանում եմ, որ դիմանում է այն ամենին, ինչի միջով անցնում ենք․ ես հաճախ չեմ դիմանում։ Այդ խոսույթը, ատելությունը դաշտ են բերել ընդդիմադիրները»,-լրագրողների փաստմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բառապաշար է օգտագործում, որը հարիր չէ քաղաքական բանավեճին և հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք, լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա նշեց՝ դեռ մի բան էլ քիչ է ասում Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ ութ տարի ժամանակ կար և հարցին՝ եթե բավարար հիմքերը կային, ութ տարի ի՞նչ էիք անում, որ նրանք ազատության մեջ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Բավարար չափով գումար ու գույք է հետ բերվել ՀՀ բյուջե։ Եթե խոսում ենք մարտի 1-ի մասին, մարտի 1-ի հետքերը տասնամյակներ են ունեցել, որ թաքցնեն, քննիչը փախած է։ Պարզ է, որ այդ մարդիկ պատասխանատվություն են կրելու մարտի 1-ի, հոկտեմբերի 27-ի, կեղծված ընտրությունների, զուգարանում մարդ սպանելու համար»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն