ishkhan-saghatelyan-1

Փաշինյանը առավոտվանից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար ինքն է պատրաստել. Իշխան Սաղաթելյան | aravot.am

aravot.am«Այս մարդու մոտ որեւէ բան չփոխվեց: Փաշինյանը առավոտվանից ինչ-որ տեսանյութի է հղում անում, որը վստահաբար, ինքն է պատրաստել, որ իբր մի խումբ արցախցիներ դիմակներով սպառնում են Փաշինյանին վերացնել կամ վրեժ լուծել: Այս տեսանյութը վերցրել, ընկել է փողոցները ու սրան հղում անելով՝ աջ ու ձախ սպառնալիքներ է հնչեցնում ու ընդդիմությանը մեղադրում այդ երեւույթի հետ կապ ունենալու համար: Այս մարդու մոտ բան չի փոխվել: Այս նույն ձեռագիրն է ու վառված ձեռագիրն է: Այս նույնը արել է պատերազմից հետո, դիմադրության շարժման ժամանակ, «Սրբազան շարժման» ժամանակ: Հենց նեղն է ընկնում, իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, որ նախ վախ սերմանի ժողովրդի մեջ, հետո դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, ձերբակալությունները եւ երկրի սահմանադրական կարգի տապալումը: Լսի, Նիկոլ դու մեր ժողովրդին պետք ես ողջ ու առողջ մենք ամեն ինչ անելու ենք քո անվտանգությունը ապահովելու համար, որովհետեւ դու կենդանի ես պետք մեր ժողովրդին, որ դատարաններում պատմես՝ ինչո՞ւ հանձնեցիր Արցախը, մոտ 5000 մարդու մահվան պատճառ դարձար, ովքե՞ր ենք քո մեղսակիցները: Էս դավաճանությունը մեր պետության ու ժողովրդի գլխին ինչի՞ արեցիր»,-ուղիղ եթերով Նիկոլ Փաշինյանին է արձագանքում « Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ դիմակավորված և զինված անձինք սպառնում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն, թե նա որ փողոցնելով է քայլում: ՔԿ-ում տեսանյութի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նշված տեսանյութին այսօր քարոզարշավի ժամանակ անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ ասելով. «Ղարաբաղի ակցենտով մասկավորվածներ, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն