factor.am Երեք բեռնատար նավեր Օդեսայի մոտակայքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման են ենթարկվել, հայտնել են Ուկրաինայի ռազմածովային ուժերը։ Դրանց թվում է KSL Deyang-ը՝ չինական սեփականության և շահագործման նավ, որը նավարկում էր Մարշալյան կղզիների դրոշի ներքո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսաստանը կրկին ցույց է տալիս, որ իր հարձակումները սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Ուկրաինայի համար. այժմ նույնիսկ նրա ամենամոտ գործընկերները, որոնց նավերը Սև ծովում են, վտանգի տակ են»,- ասվում է ուկրաինական կողմի հայտարարության մեջ։
Ըստ տեղեկացված աղբյուրի՝ չինական բեռնատար նավի վրա զոհեր չկան, իսկ վնասն աննշան է. անձնակազմը մարել է անօդաչու սարքի հարվածից հետո բռնկված հրդեհը։ Հարվածի պահին նավն ուղևորվում էր դեպի ուկրաինական նավահանգիստ՝ երկաթի հանքաքարի խտանյութ բեռնելու համար։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում