ԱՄՆ-ը ևս 30 օրով չի կիրառի ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ խոցելի երկրներին օգնելու համար | azatutyun.am

ԱՄՆ-ը ևս 30 օրով չի կիրառի ռուսական նավթի դեմ պատժամիջոցները՝ խոցելի երկրներին օգնելու համար | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը ևս 30 օր չի կիրառի պատժամիջոցներ և թույլ կտա շարունակել ռուսական նավթի գնումները՝ Իրանի պատերազմի հետևանքով էներգետիկ դժվարությունների առաջ կանգնած երկրներին օգնելու նպատակով։

Բեսենթի խոսքով՝ դա թույլ կտա ժամանակավոր օգտագործել տանկերներում մնացած նավթամթերքը՝ չխախտելով ռուսական խոշոր նավթային ընկերությունների դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցները։

Ֆինանսների նախարարությունն արդեն երկրորդ անգամ է երկարաձգում պատժամիջոցների չկիրառման ժամկետը, չնայած ապրիլին Բեսենթը հայտարարել էր, որ ֆինանսական գերատեսչությունն այլևս չի երկարաձգի այդ որոշումը։

Reuters-ի աղբյուրի փոխանցմամբ՝ երկարաձգման խնդրանքով դիմել են աղքատ և խոցելի երկրներ, որոնք Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով չեն կարողանում նավթամթերք ստանալ Պարսից ծոցի երկրներից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն