Հայ և գերմանացի դատախազների մասնակցությամբ մեկնարկել է վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թեմայով աշխատաժողով

Հայ և գերմանացի դատախազների մասնակցությամբ մեկնարկել է վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թեմայով աշխատաժողով

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ, 2026 թվականի մայիսի 19-ին մեկնարկել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» թեմայով երկօրյա աշխատաժողովը:

ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ աշխատաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազների միջև տեղի կունենա հայաստանյան և գերմանական իրավական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև կքննարկվի վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններին, վիրտուալ տիրույթում սեփականության դեմ ուղղված հանցագործություններից տուժած անձանց վիկտիմիզացիայի ազդեցության նվազեցմանը վերաբերող հարցերի շրջանակ:

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Նարինե Գասպարյանը և IRZ-ի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը:

Աշխատաժողովին բանախոսությամբ հանդես գալու նպատակով Հայաստան են ժամանել Դյուսելդորֆի գլխավոր դատախազության դատախազ Կառլո Շմիդը և Բամբերգի գլխավոր դատախազության ավագ դատախազ Նինո Գոլդբեքը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն