871d377f-ec49-47a9-dda2-08de3c914337_w1023_r1

Դատախազությունը չի ուսումնասիրում վարչապետի երեկվա վարքագիծը | azatutyun.am

azatutyun.am Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:

Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:

Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. – «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ … Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն