7atyzpjqjdqkrnh2e82diu1qjni3fuoezkirv1z5

«Միասնության թևեր» կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում Վաղարշապատում | armenpress.am

armenpress.am «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 19-ին այցելել են Վաղարշապատ։

Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը թիմակիցների հետ շրջել է Վաղարշապատի կենտրոնում, շփվել քաղաքացիների հետ, ծանոթացրել իրենց կուսակցության նախընտրական ծրագրերին։

Քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը նշել է, որ առաջիկա ընտրությունները պատմական նշանակություն ունեն։

Նա կոչ է արել բոլորին գնալ ընտրատեղամասեր և առանց վախի իրենց ձայնը տալ նախընտրած թեկնածուին։

«Քվեախցիկում այդ պահին ամբողջ իշխանությունը պատկանում է ձեզ։ Ոչ ոք չի կարողանա վերահսկել, թե ում եք դուք ձեր ձայնը տալիս»,-նշել է Թաթոյանը։

Նա քաղաքացիների հետ խոսել է նաև փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ իրենց քաղաքական ուժի ծրագրերի մասին՝ կարևորելով հարկային ճիշտ քաղաքականության իրականացումը։

«Ճիշտ քաղաքականությունն է բերելու արդար հարկման համակարգին»,-ասել է Թաթոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն