news.am Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել է հեռարձակել Հայաստան դաշինքի նախընտրական տեսահոլովակը։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչի ՞մասին էր այդ տեսահոլովակը, այն գեներացված էր արհեստական բանականության միջոցով, համապատասխան նշում դրա մասին տեսանյութի վրա կար, և խոսքը այն ապագայի մասին էր, որը մեզ սպասվում է այս իշխանությունների ընտրվելու պարագայում։
ՀՌԱՀ-ը, ինչպես հանրային հեռուստաընկերությանը այնպես էլ մասնավոր հեռուստաընկերություններին, ուղղակի կամ անուղղակի արգելել է մեր տեսահոլովակի եթեր հեռարձակումը ինչի իրավունքը պարզապես չուներ։
Արձանագրենք որ ժողովրդավարության բաստիոնում ՀՌԱՀ–ը զբաղված է ընդդիմադիր ուժերի տեսահոլովակների գրաքննությամբ։ Պարզում է՝ հանրային հեռուստաընկերությունը մեր տեսահոլովակի մեջ գտել է այնպիսի տարրեր, որոնք առերևույթ կարող են ունենալ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն, որ պատմական իրողություններն են խեղաթյուրվել, մշակութային ժառանգություն և այլն։ Սա Հանրային հեռուստաընկերության արձագանքն է։
Նախ ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ ոչ ՀՌԱՀ–ը, ոչ հանրային հեռուստաընկերությունը իրավունք չունի գրաքննելու քաղաքական ուժի, կլինի քարոզչական, կլինի հակաքարոզչական նյութը։ Եվ ոչ թե խեղաթյուրված են եղել պատմական իրողությունները, դասագրքային ճշմարտությունները, այլ խոսվել է այն ապագայի մասին, որը սպառնում է մեզ այս իշխանությունների վերարտադրության պարագայում»։