armenpress.am «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն իր ղեկավարած քաղաքական ուժը համարում է դաշտում գործող այլ ուժերի այլընտրանք։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված նախընտրական քարոզչության ընթացքում Արտակ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց կարգախոսն է «Ազգային այլընտրանք կա»։
«Մենք միակ ուժն ենք, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով, Հայաստանի, հայ ազգի շահերից»,- ասել է նա։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում բավարարել է կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված դերասան Լևոն Հարությունյանի և ևս մեկ թեկնածուի՝ Լիլիթ Կուջոյանի՝ ինքնաբացարկի դիմումները: