Նարեկ-Կարապետյան

Նարեկ Կարապետյանը շարունակում է պնդել, որ միայն ՀՀ քաղաքացի է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը գրառմամբ անդրադարձել է ՌԴ քաղաքացիությունը թաքցնելու մասին ՀՀ քննչական կոմիտեի հայտարարությանը։

«Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:

Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն:

Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի:
Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից :

Փոփոխությունները գալիս են», – գրել է Կարապետյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր երեկ փաստաթուղթ հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է ՌԴ քաղաքացի: Ավելի ուշ ՔԿ-ն հաղորդագրություն տարածեծ՝ հայտնելով, որ Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն