Screenshot

«Բոլորին դեմ եմ»-ը մուկ է «տշում» կառավարության շենքի մոտ | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակում կրկին ակցիա է անում. այս անգամ կառավարության շենքի դիմաց «մուկ են տշում»։

Նրանք փոքրիկ դարպաս են տեղադրել շենքի դիմաց ու մկան տեսքով փափուկ խաղալիքներ են բերել։

«Մենք միակ ուժն ենք, որի մոտ «մուկ տշելու» համար աշխատավարձ չենք ստանալու, պարգևավճար չենք ստանալու։ Այժմ այստեղ կատարվում է այն, ինչ մեր իրականությունում է։ Այսինքն` հայտարարում են, թե ուժերից մեկում օտարերկրյա անձնագրով քաղաքացի կա, հետո տեսնում ես, որ տեռորիստները ՀՀ պատգամավորներ են։ Այս ամենը հենց «մուկ տշելու» գործընթաց է»,– ասաց կուսակցության անդամ Իշխան Գևորգյանը։

Առաջին մուկն ակցիայի ընթացքում «տշեց» կուսակցության անդամներից մեկը, որը ներկայանում է «սպայդերմենի» համազգեստով։ Նա միանգամից գոլ խփեց։

Մինչ այդ շենքի տարածքում ծառայություն իրականացնեղ ոստիկանները որևէ գործողություն չէին անում։

Ակցիայի սկսվելուց հետո նրանք մոտեցան կուսակցության անդամներին ու հորդորեցին այդտեղ չիրականացնել իրենց ակցիան։ Կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանն ընդդիմացավ.

«Սա մեր քարոզարշավն է, ու դրա շրջանակում քաղաքական ակցիա ենք իրականացնում։ Ոստիկանը մեզ ասում է, թե չենք իրազեկել այս մասին, բայց նախընտրական շրջան է ու իրազեկման կարիք կա։ Մեզ ասում են, թե խանգարում ենք կառավարության աշխատանքին, կարծես թե այստեղ լուրջ բանով են զբաղված, մենք էլ մեր «մուկ տշելով» խանգարում ենք իրենց «մուկ տշելուն»»,– ասաց Ղազարյանը։

Ոստիկանները քիչ անց վերցրին ու տարան դարպասը, կուսակցության անդամներն էլ համակարգչի մկնիկը սկսեցին «տշել» այս ու այն կողմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն