news.am Վերջին մեկ օրվա ընթացքում 26 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով։ Համակարգումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումներ) Ռազմածովային ուժերի հետ։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ ՌԾՈւ-ն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում 26 նավ, այդ թվում՝ նավթատար լցանավեր, կոնտեյներատարներ և այլ առևտրային նավեր են անցել Հորմուզի նեղուցով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ռազմածովային ուժերի համակարգմամբ և անվտանգության ապահովմամբ», – ասված է հայտարարության մեջ։