capture-225

ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դրաձվել ՀՀ քաղաքացի | factor.am

factor.amՌուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 1-ին համար Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացիություն ունենալու մասին շրջանառվող տեղեկությանը։

Ըստի  ՏԱՍՍ-ի  Գալուզինը նշել է, որ «Հայ քաղաքական գործիչներին վերագրվում են բաներ, որոնք երբեք տեղի չեն ունեցել»։

«Նարեկ Կարապետյանը (գործարար և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի եղբորորդին – ՏԱՍՍ) երբեք չի ունեցել Ռուսաստանի քաղաքացիություն, սակայն պնդում են, որ նա ունեցել է և ունի», – ասել է նա։

Հիշեցնենք` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու մասին տեղեկությունըշրջանառել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա մի սքրինշոթ էր հրապարակել և գրել․ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»: Գրառմանը կից փաստաթղթում իրավաբանական անձի տվյալներ են, դրանում Նարեկ Կարապետյան անվան դիմաց գրված է՝ ՌԴ քաղաքացի:

Նախօրեին Ալեն Սիմոնյանը տեսանյութ էր հրապարակել, ուր ասվում է, որ երեկվա ամսաթվով՝ 20-ը մայիսի 2026 թվական, ՌԴ ռեգիստրում փաստաթղթի մեջ փոխփոխություն են կատարել, ըստ որի՝  Նարեկ Կարապետյանը ՀՀ քաղաքացի է։

«Սիրելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ լրագրողներ, գիտեք, հիշում եք, տեսել եք, որ մամուլում տարածվել էր մի տեղեկություն, որ Նարեկ Կարապետյանը հանդիսանում է նաև Ռուսաստանի քաղաքացի։ Այդ տեղեկությունը տեղադրված էր ռուսական ռեգիստրի կայքում և որոշ ժամանակ անց, երբ որ այդ մասին հայտնի դարձավ, մեր ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, այդ ինֆորմացիան ուղղակի պահի տակ չեղարկվեց, փակվեց և անհասանելի դարձավ։

Եվ հիմա մի շատ ծիծաղելի բան է տեղի ունեցել. այդ ինֆորմացիան նորից հասանելի է՝ նույն փաստաթուղթն է, և այդ փաստաթղթի մեջ նույն անուն-ազգանունն է, ամեն ինչ նույնն է, բացի մի բանից. ուրեմն այնտեղ հիմա գրված է, որ Նարեկ Կարապետյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է՝ նույն փաստաթուղթն է, ու ամենածիծաղելին՝ 20.05.2026թ․, այսինքն՝ այսօրվա օրով»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն