Screenshot

«Բոլորին դեմ եմ»-ի թեկնածուների ինքնաբացարկը նախընտրական ծրագիրը խոստացված ժամկետներում իրականացնելու համար է

«Բոլորին դեմ եմ» կուսակցության ցուցակի 87 թեկնածուից 50-ը ինքնաբացարկ է հայտնել, ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Կուսակցությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ թեկնածուների ինքնաբացարկը նախընտրական ծրագիրը խոստացված ժամկետներում իրականացնելու համար է․

«Ինչպես գիտեք մենք հայտարարել էինք, որ մեր հաջողության դեպքում կազմելու ենք 100-օրյա կառավարություն, կատարենք մեր խոստացած երեք փոփոխությունները ու կազմակերպենք արտահերթ ընտրություններ։ Իսկ դա անելու անհնարինության դեպքում չենք պատրաստվում բոլորին դեմ մարդկանց ձայներով հինգ տարի ընդդիմադիր պատգամավոր աշխատել և վայր ենք դնելու մեր մանդատները։

Հաշվի առնելով, որ մեծ թվով մանդատներ վայր դնելու պրոցեսը իրավական առումով երկարատև պրոցես է մենք գտել ենք իրավական մեխանիզմ դա երաշխավորելու նախօրոք։ ԿԸՀ-ի հետ իրավական պարզաբանումներից հետո մեր ցուցակի 50 անդամ դուրս են եկել և ևս 12-ն էլ դուրս են գալու ցուցակից։ Արդյունքում ցուցակում ունենալու ենք 25 թեկնածու. երաշխավորելով որ հարկ եղած դեպքում մենք կկարողանանք իրագործել և՛ մեր նախատեսած փոփոխությունների, և՛ մանդատները վայր դնելու ծրագիրը՝ առանց երկարատև ձգձգումների, ձեզ խոստացված ժամկետներում»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Պատրինի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն