rpcpdpdwl2khutpj7ccrggmzmdsxwbmdxuejd5uh

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու գործով մեղադրյալների թիվը հասել է 12-ի | armenpress.am

armenpress.am Լոռու մարզում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի, որի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը.  գործով մեղադրյալների  ընդհանուր թիվն այսպիսով հասել է 12-ի։

Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել են մեղադրյալներից 6-ը, իսկ 5-ի նկատմամբ կիրառվել էր տնային կալանք։

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները խոչընդոտել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը՝ փակելով նրանց ճանապարհը։ Լոռու մարզում ՔՊ-ի քարոզարշավն այդ օրը ղեկավարում էր արձակուրդում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն