5iahkpbcx5tm3ibayjh7xy6q2uezbc5jtlfm23qr

«Հայաստան» դաշինքը քարոզարշավ է անցկացնում Արագածոտնի մարզում | armenpress.am

 armenpress.am «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում են։

Քարոզարշավի շրջանակներում Ապարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման կարևորությանը։

«Հայաստանը միայն Երևանը չէ. տարածքները պետք է զարգանան համաչափ»,-ասել է Քոչարյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է իրենց ծրագրային քաղաքականության կարևորագույն կետերի՝ արդյունաբերական քաղաքականության և նոր աշխատատեղերի ստեղծման մասին։

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի հաջորդ կանգառն Ալագյազ բնակավայրն է, որտեղ դաշինքի անդամները հանդիպել են եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եզդիներն աչքի են ընկնում խիզախությամբ։ «Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ դուք ընկալեք Հայաստանը որպես ձեր միակ և անբաժանելի հարազատ հայրենիքը»,-ասել է նա։դաշ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն