«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Ազատության հրապարակից մեկնարկել է «բոչկա գլորելու» քաղաքական ակցիան. բոչկաների վրա փակցված են ընտրություններին մասնակից ուժերի լոգոները:
Կուսակցությունից նշում են, որ քարոզարշավի ընթացքում մնացած բոլոր ուժերը «զբաղված են իրար վրա բոչկա գլորելով», և իրենք սրանով ցույց են տալիս, որ «Հայաստանում կա երեք միլիոն վարչապետ, և նրանք բոլորը նույնքան լավ են բոչկա գլորում, որքան գործող ու հավակնող վարչապետերը»:
«Բոչկաները գլորելու են» Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության Հրապարակ երթուղով. նրանց ուղեկցում են ոստիկանները: