5thq75tdje4ioxpwosx5gsiryi6bdwjfxftdhmdj

ԱԱԾ-ն խուզարկել է «Մայր Հայաստան»-ի գրասենյակը. խուզարկություն կանցկացվի նաև Անդրանիկ Թևանյանի տանը | armenpress.am

armenpress.am Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որի ղեկավար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով։

«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ խուզարկության արդյունքում ԱԱԾ աշխատակիցները գրասենյակից վերցրել են համակարգիչներ, հեռախոսներ, տեխնիկական միջոցներ, վերլուծական նյութեր։

«Հիմա արդեն ուզում են նաև մեր բնակարանը խուզարկել, խուզարկությունը շարունակվելու է բնակարանում»,- ասել է Թևանյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն մայիսի 21-ին հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի կողմից ենթադրյալ պետական դավաճանության և լրտեսության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ՔԿ-ի՝ Թևանյանը ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր դոլար գումարի դիմաց «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024թ․ ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ։

Թևանյանն ինքը հերքել է՝ հայտարարելով, որ «Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով իր դեմ գործ են «կարում» և մեղադրանք են ուզում առաջադրել»։ Մինչ Թևանյանը նշում է, որ ինքը պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023-ին եւ չէր կարող ենթադրյալ հանցանքը 2024-ին կատարած լինել, ՔԿ-ն հայտարարում է՝ «ԱՊՕՐԻՆԻ» կերպով է կատարել՝ չմանրամասնելով, թե ինչպես։ Այսօր առավոտյան ԱԱԾ-ն մտել է «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ, իրականացրել քննչական գործողություններ։

Անդրանիկ Թևանյանն ընդգրկված է առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում։  Նա ցուցակում երկրորդ համարն է՝ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն