220c8a00-15e8-43fa-ce0a-08ddd95ee7a2_w1023_r1

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավորապես սահմանափակեց ՀՀ-ից ծաղիկների ներմուծումը ՌԴ | azatutyun.am

azatutyun.am «Ռոսսելխոզնադզորն» այսօրվանից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։

«Արգելքը ուժի մեջ կմնա մինչև ջերմոցների ստուգման ավարտը և արդյունքների վերլուծությունը»,-հայտարարել է դաշնային կառույցը, հավելելով. «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, այս տարվա առաջին ամիսներին Ռուսաստան ներմուծված 96,2 միլիոն ծաղիկների մեջ գրանցվել է սահմանված ֆիտոսանիտարական կանոնների խախտման 135 դեպք։ Սա ողջ 2025-ին հայտնաբերված դեպքերի ընդհանուր թվի 77%-ն է»։

Ըստ հաղորդագրության, «Ռոսսելխոզնադզորը» նախատեսում է ստուգել Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկությունները:

Հայկական կողմը երեկ հաղորդել էր, որ ռուս մասնագետների խումբն արդեն ժամանել է Երևան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն