eib9rslx90mlnrcc

Ելիսեյան պալատում խուզարկություններ են իրականացվել | news.am

news.am Ելիսեյան պալատում վերջին մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ խուզարկություններ են անցկացվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում, որը կապված է պետական պանթեոնացման արարողությունների՝ Ֆրանսիայի ականավոր գործիչների աճյունների հանդիսավոր տեղափոխումը Պանթեոն կազմակերպման հետ, հաղորդում է BFMTV-ն։

Ինչպես հայտնել է Ֆրանսիայի Ազգային ֆինանսական դատախազը (PNF), մայիսի 21-ին քննիչները խուզարկություններ են իրականացրել երկրի նախագահի աշխատակազմի տարածքներում՝ Ֆրանսիայի ազգային հուշարձանների կենտրոնի (CMN) անցկացրած արարողությունների կազմակերպման պետական պայմանագրերի բաշխման պայմանների հետաքննության շրջանակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն