Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին | factor.am

Օվերչուկը զգուշացնում է՝ «Հայաստանը կարող է մաքսատուրքեր ստանալ», եթե որոշի միանալ ԵՄ-ին | factor.am

factor.am Եթե ​​Հայաստանը որոշի միանալ ԵՄ-ին, Երևանը կկորցնի որոշ արտոնություններ, կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Նրանք պարզապես պետք է հասկանան՝ ուր են իրենց տանում։ Այսպիսով, եթե նրանք նման որոշում կայացնեն, հանգիստ կխոսենք նրանց հետ։ Ակնհայտ է, որ կսահմանվեն մաքսատուրքեր, գազի գները կփոխվեն, ինչպես նաև էներգակիրների գները։ Նրանք կկորցնեն որոշ արտոնություններ։ Գուցե ինչ-որ բան ստանան, գուցե՝ ոչ»,- հայտարարել է Օվերչուկը «Վեստիի» տված հարցազրույցում։

Նա ասել է, թե Մոսկվան անընդհատ լսում է ԵՄ-ի կողմից Երևանին խոստացված 2 միլիարդ դոլարի մասին։

«Բայց մինչև հիմա ոչինչ չի իրականացվել։ Կտեսնենք, թող նրանք որոշեն։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը մնա ԵՏՄ-ում և շարունակի բարգավաճել ու զարգանալ նույն տեմպերով, ինչպես վերջին մի քանի տարիների ընթացքում, երբ ԵԱՏՄ-ում էր»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն